Իրանի գերագույն առաջնորդը «լավ առողջական վիճակում է» և «լիովին վերահսկում է իրավիճակը». Իրանի ԱԳՆ
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «լավ առողջական վիճակում է» և «լիովին վերահսկում է իրավիճակը», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Արաղչին նշել է, որ Խամենեին շարունակում է կատարել իր պարտականությունները և ղեկավարել երկիրը։
Մարտի 8-ին գերագույն առաջնորդ նշանակվելուց հետո Խամենեին դեռևս չի հայտնվել հանրության առջև։ Նրա մարտի 12-ին ազգին ուղղված առաջին ուղերձի տեքստը կարդացել է Իրանի պետական հեռուստատեսության լրատվական հաղորդավարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած էր հայտնել, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը դեռևս կենդանի է։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Խամենեին կարող էր վիրավորվել ավիահարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել են նրա հայրը՝ այաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև ընտանիքի մի քանի անդամներ։ Սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
Ուրբաթ օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին «վիրավորվել է և, հնարավոր է, դարձել է հաշմանդամ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից