Իսրայելն արձագանքել է Իրանի զանգվածային հարվածներին՝ հարվածելով արևմտյան Իրանի թիրախներին
Կիրակի օրը Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանի կողմից իրականացված երկու զանգվածային հարվածներին։ Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են արևմտյան Իրանում գտնվող մի շարք թիրախների։ Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ վերջին հարվածներից հետո բուժօգնություն է ցուցաբերվել 50 տարեկան երկու տղամարդու։
Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 108 մարդ, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նույն աղբյուրի համաձայն՝ հակամարտության սկզբից ի վեր հոսպիտալացվել է ընդհանուր առմամբ 3195 իսրայելցի, որոնցից 81-ը դեռևս կիրակի առավոտյան գտնվում էին հիվանդանոցներում։
Թել Ավիվի արվարձաններից հրապարակված լուսանկարները ցույց են տալիս իրանական հարվածների հետևանքները՝ այրված ավտոմեքենաներ և վնասված շենքեր։
Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կիրակի առավոտյան սկսել է հարվածների ևս մեկ «լայնածավալ ալիք» արևմտյան Իրանի թիրախների դեմ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը