ԱՄՆ առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել․ Ֆոգելը՝ Ջեյ Դի Վենսի՝ ՀՀ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին է անդրադարձել ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելը: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
«Ամերիկյան կառավարության պաշտոնական trade.gov կայքում վերջինս ընդգծել է արդյունաբերության ոլորտում գործընկերների հետ աշխատելու պատրաստակամությունը՝ ներդրումները և առևտուրը խթանելու նպատակով։
«Հիմնվելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցի վրա՝ Առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել արդյունաբերության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ աջակցելու փոխշահավետ առևտրի և ներդրումային հնարավորությունների զարգացմանն ամբողջ տարածաշրջանում»։
Նույն հարթակում հրապարակվել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետևյալ մեջբերումը.
«2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը՝ ներկայացնելով Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP)՝ որպես Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս։ Այս կարևոր նախաձեռնությունը բացում է հաղորդակցության, առևտրի և փոխկապակցվածության նոր ուղիներ՝ նպաստելով կայունությանը, աճին և բարգավաճմանն ամբողջ Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա։ Փոխնախագահ Վենսի՝ 2026 թվականի փետրվարին կատարած այցն առաջ մղեց TRIPP-ի իրականացման գործընթացը և պայմանավորվածությունները արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, պաշտպանության և կարողությունների զարգացման ոլորտներում՝ ներկայացնելով բազմամիլիարդ դոլարների նախագծեր արհեստական բանականության և միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Քանի որ Հայաստանն արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն և ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, TRIPP-ը տարածաշրջանը դիրքավորում է տնտեսական բարգավաճման, նորարարության և աննախադեպ հնարավորությունների առաջնագծում»»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից