Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել միջազգային քաղաքականության և էներգետիկ շուկաների վերաբերյալ։ Պեսկովի խոսքով՝ Կրեմլը Ռուսաստանի նկատմամբ նավթային պատժամիջոցների մեղմացմանն ուղղված ԱՄՆ-ի քայլերը դիտարկում է որպես գլոբալ էներգետիկ շուկաների կայունացման փորձ։ Նա նշել է, որ ներկայումս Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են համաշխարհային էներգետիկ շուկաների կայունացման հարցում, սակայն իրավիճակը շուկաներում շարունակում է մնալ լարված և կարող է հանգեցնել ճգնաժամի խորացման։
Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ կշարունակվեն նաև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները, թեև նոր բանակցային փուլի ժամանակն ու վայրը դեռևս չեն հստակեցվել։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը չի անհանգստանում, թե Իրանում հնարավոր պատերազմի պատճառով ԱՄՆ-ի ուշադրությունը կարող է շեղվել ուկրաինական կարգավորման գործընթացից։
Եվրոպական երկրների մասին խոսելիս Պեսկովը նշել է, որ չի կարծում, թե Եվրոպայում ընդհանուր առմամբ փոխվել է վերաբերմունքը Կիևի իշխանությունների նկատմամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից