Արսեն Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի նկատմամբ առկա տրանսֆերային հետաքրքրությունների մասին։
Գործակալի խոսքով՝ վերջերս Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում։ «Վերջերս նրանով հետաքրքրվում էր ֆրանսիական լուրջ ակումբ։ Այն հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։ Միանգամից ասեմ, որ խոսքը ՊՍԺ-ի մասին չէ»,- Գոլուբինի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։
2025/26 մրցաշրջանում Ֆրանսիան Չեմպիոնների լիգայում, բացի ՊՍԺ-ից, ներկայացրել են «Մարսելը», «Մոնակոն» և «Նիսը» (ներառյալ որակավորման փուլի մասնակիցներին)։ Նախորդ մրցաշրջանում այս ցանկում ընդգրկված էին նաև «Բրեստն» ու «Լիլը»։ Թե կոնկրետ որ ակումբն է ցանկացել ձեռք բերել Զախարյանին, կարելի է միայն ենթադրել։
22-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից