«ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրին նվիրված միջոցառմանը:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ITEC ծրագրի շրջանավարտներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գիտելիքով և փորձով նպաստում են ՀՀ տարբեր ոլորտների զարգացմանը. «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հնդկաստանի Հանրապետության հետ ձևավորված բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները։ ITEC ծրագիրը համագործակցության կարևոր ուղղություններից է, որը տարիների ընթացքում դարձել է մասնագիտական կարողությունների զարգացման արդյունավետ հարթակ։
Հատկանշական է, որ նույնիսկ Covid-19 համավարակի դժվարին ժամանակահատվածում ծրագիրը շարունակեց իր կարևոր առաքելությունը՝ թվային հարթակների միջոցով հազարավոր մասնագետների տրամադրելով առցանց դասընթացներ։ Վստահ եմ՝ ITEC ծրագրի շրջանավարտները նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ հանդիսանալով հուսալի կամուրջ Հայաստանի և Հնդկաստանի միջև, ամրապնդելով մեր ժողովուրդների միջև դարեր ի վեր ձևավորված բարեկամությունը»։
ՀՀ քաղաքացիները ITEC ծրագրին մասնակցում են 1999 թվականից։ Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 433 մասնագետ՝ պետական կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներից։ 2025–2026 թվականներին ծրագրին մասնակցել է 39, իսկ 2024-2025 թվականներն՝ 38 հայ մասնագետ:
Հնդկաստանի Հանրապետությունը ITEC ծրագրի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ոլորտային տարբեր մասնագետների տրամադրում է կարողությունների զարգացման հազարավոր դասընթացներ և կրթաթոշակներ։ Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մասնակիցներին ոչ միայն զարգացնելու մասնագիտական հմտությունները, այլև ծանոթանալու Հնդկաստանի հարուստ մշակույթին, պատմությանը և հյուրընկալությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան