Հայկական ոսկերչությունն առաջանցիկ քայլերով առաջ է գնում
Հայաստանից ոսկերչական զարդերի արտահանումն ավելացել է, մեծ մասն արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Թաիլանդ և մի շարք այլ երկրներ: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը: Խոսելով Հայաստանում ոսկու և ադամանդի արտադրության մասին՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանում ոսկերչական ու ադամանդագործական տասնյակից ավելի ձեռնարկություններ կան, որոնք նաև իրականացնում են արտահանում: Ոսկերչական զարդերի արտահանման աճ կա:
«Ոսկու վերաարտահանումը հիմա շեշտակիորեն նվազել է: Դրա նվազումը բերել է նրան, որ Հայաստանի ներմուծման և արտահանման ցուցանիշները մոտ 30 տոկոսով նվազել են: Բայց դա բերել է իրական տնտեսության պատկերին: Այսօր Հայաստանում կան ադամանդագործական ձեռնարկություններ, որոնք ալմաստի վերամշակմամբ են զբաղվում: Ունենք նաև ադամանդագործական ընկերություններ՝ արտասահմանյան կապիտալով ստեղծված, նաև համաշխարհային կարգի բրենդներ, որոնք այստեղ ադամանդագործությամբ են զբաղվում: Հայկական ոսկերչությունն այս օրերին նույնպես բավականին առաջանցիկ քայլերով գնում է առաջ»,-ասաց Զաքարյանը:
Նա տեղեկացրեց, որ հիմա ՀՀ ֆինանսների նախարարությունը ոսկու առևտրի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ է իրականացնում, որը, կարծում են, կբերի նրան, որ գոյություն ունեցող ստվերը՝ առնվազն ներքին շուկաների մասով, հնարավորինս կկրճատվի, իսկ արտաքին արտահանման շուկաներում հայկական ոսկերչական զարդի համբավը բավականին մեծ է ամբողջ աշխարհում:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ տնտեսության արդիականացման պետական ծրագրով ոսկերչական ընկերությունները բավականին լավ սարքավորումներ են ձեռք բերել լիզինգի գրեթե զրոյական տոկոսով, որը նպաստում է արտադրության լավարկմանը, որակի բարձրացմանը: Միջազգային շուկաներում նրանք նույնպես սկսել են բավականին մրցունակ լինել:
Անդրադառնալով արտահանման ուղղություններին՝ Զաքարյանն ասաց. «Հայաստանում վերամշակվող ադամանդի մեծ մասն արտահանվում է ՌԴ: Նաև Բելգիա և այլ երկրներ ենք արտահանում: Իսկ ոսկերչական զարդերի մեծ մասը արտահանվում է ԱՄԷ, Թաիլանդ և մի քանի այլ երկրներ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից