Շատ ուրախ եմ նոր պարտականություններով ակումբ վերադառնալու համար. Դավիդ Վիլյա
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսպանացի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան ընդգրկվել է Մադրիդի «Ատլետիկոյի» տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Տնօրենների նոր խորհուրդը բաղկացած կլինի 11 անդամից։ Էնրիկե Սերեսոն կշարունակի զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը, իսկ Միգել Անխել Խիլը կմնա որպես գլխավոր տնօրեն։
«Շատ ուրախ եմ նոր պարտականություններով ակումբ վերադառնալու համար։ Վերադառնում եմ նույն ցանկությամբ՝ օգնելու «Ատլետիկոյին» աճել մրցաշրջանից մրցաշրջան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ակումբը զգալիորեն առաջընթաց է գրանցել, և հուսով եմ, որ իմ ներդրումը կունենամ մեր հետագա հաջողություններում։ Շատ երախտապարտ եմ, որ իմ թեկնածությունը դիտարկվել է այս պաշտոնի համար»,- նշել է Վիլյան։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Վիլյան հանդես է եկել Խիխոնի «Սպորտինգում», «Սարագոսայում», «Վալենսիայում», «Բարսելոնայում», «Ատլետիկոյում», «Մելբուռն Սիթիում» և «Նյու Յորք Սիթիում»։ Նա երեքական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Կատալոնական «Բարսելոնայի» կազմում հարձակվողը 2010/11 մրցաշրջանում հաղթել է նաև Չեմպիոնների լիգայում։ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Վիլյան դարձել է Եվրոպայի (2008) և աշխարհի (2010) չեմպիոն։
Նշենք, որ այս պահին «Ատլետիկոն» վաստակած 54 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից