Մանչեսթեր Սիթիից հեռանալուց հետո ես դադար կվերցնեմ․ դա վերջնական որոշում է. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մանկունիանական ակումբից հեռանալուց հետո երաշխավորված դադար է վերցնելու մարզչական կարիերայում։
«Ես գիտեմ, որ «Սիթիում» այս փուլից հետո կանգ եմ առնելու, դա հաստատ է, դա որոշված է, ավելին քան որոշված։ Չգիտեմ, թե դա որքան կտևի՝ 1 տարի, 2, 3, 5, 10 թե 15, չգիտեմ։ Բայց ես դադար կվերցնեմ «Սիթիում» աշխատանքս ավարտելուց հետո, քանի որ ինձ անհրաժեշտ է կանգ առնել և կենտրոնանալ ինքս ինձ վրա: Ես ուզում եմ հենց դա անել՝ պարզապես կանգնել և նայել, թե ինչպես են կովերը նայում սլացող գնացքին:
Պապս հաճախ էր ասում․ «Դու նայում ես ինձ այնպես, ինչպես կովերն են նայում անցնող գնացքին»։ Ահա հենց դա է․ պետք է կանգ առնել և պարզապես հետևել, թե ինչպես է ամեն ինչ անցնում կողքովդ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The Mirror-ը։
Հիշեցնենք, որ 55-ամյա Գվարդիոլան մարզչական գործունեությամբ է զբաղվում 2007 թվականից։ Իր կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից