Որքան գումար է անհրաժեշտ ռուսաստանցիներին իրենց երջանիկ զգալու համար
Միջին վիճակագրական ռուսաստանցուն արժանապատիվ կյանքի համար մեկ ամսում անհրաժեշտ է ընդամենը մոտ 40հազար ռուբլի (320 հազար դրամ)։ Այս մասին հայտարարել է ՎՑԻՕՄ—ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեոդորովը։
Նա ասել է, որ ռուսաստանցիները նշել են, որ վերոնշյալ գումարն իրենց անհրաժեշտ է ոչ թե ապրելու, այլ արժանապատիվ կյանքի համար։
Ֆյոդորովն ավելացրել է, որ մոսկվացիների եւ սանկտ-պետերբուրգցիների պահանջները մի փոքր ավելին են։ Արժանապատիվ կյանքի համար նրանց անհրաժեշտ է մոտ 57 հազար ռուբլի։
Top-News.am

















































