Մարդու իրավունքների պայքարի խորհրդանիշը
Դոկտոր Մարտին Լյութեր Քինգը Քաղաքացիական իրավունքների շարժման խորհրդանիշ է։ Նրա պայքարը հիմնված էր ոչ բռնի դիմադրության և ռասսայական անարդարության դեմ պայքարի վրա։ Ծնվել է Ատլանտա քաղաքում և մեծացել եկեղեցականների միջավայրում, որը նրան սովորեցրել է համայնքի ծառայության կարևորությունը։ Քինգը դարձել է Southern Christian Leadership Conference առաջնորդներից մեկը և կազմակերպել է խաղաղ ցույցեր ու բոյկոտներ՝ ներառյալ Montgomery-ի ավտոբուսային բոյկոտը։
Նրա գլխավոր ելույթներից մեկը «Երազանք ունեմ կամ I Have a Dream»-ն էր 1963-ին Վաշինգտոնում, որը դարձել է ռասսայական հավասարության պահանջի խորհրդանիշ։ Քինգի ջանքերով ընդունվեցին կարևոր օրենքներ՝ Քաղաքացիական իրավունքների օրենքը՝ 1964 թվականի և Ընտրական իրավունքների օրենք՝ 1965, որոնք պաշտպանել են քաղաքացիական և ընտրական իրավունքները։
Քինգի ոչ բռնի պայքարի մոտեցումը, որ ներշնչված է Մահաթմա Գանդիից, տարածվել է ամբողջ աշխարհում։ Նա սպանվել է 1968-ին Մեմֆիս քաղաքում, բայց նրա ազդեցությունը շարունակում է ոգեշնչել սոցիալական արդարության շարժումները։ Քինգի ժառանգությունը հիշեցնում է, որ ռասսայական հավասարության և մարդկային արժանապատվության պայքարը դեռ շարունակվում է։
I Have a Dream
«...Ես այսօր ձեզ ասում եմ, իմ ընկերներ, որ չնայած դժվարություններին և հիասթափություններին՝ ես երազանք ունեմ: Այդ երազանքը խորը արմատավորվել է ամերիկյան երազանքում... Մեզ համար ակնհայտ է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար... Ես երազանք ունեմ այսօր: Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ բոլոր ցածրադաշտերը կբարձրանան, բոլոր բլուրները և լեռները կիջնեն, անհավասար տեղանքները կվերածվեն հարթավայրերի, կորացած տեղանքները կդռանան ուղիղ, Աստծո մեծությունը մեր առջև կկանգնի, և բոլոր մահկանացուները միասին դրանում կհամոզվեն: Այդպիսին է մեր հույսը: Դա հավատ է, որով ես վերադառնում եմ Հարավ: Այդ հավատով մենք կկարողանանք հուսահատության լեռից հատել հույսի քարը: Այդ հավատով մենք կարող ենք մեր ժողովրդի աններդաշնակ ձայները վերածել եղբայրության հիանալի սիմֆոնիայի...»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից