Նարեկ Մկրտչյանը բանախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ հեղինակավոր «ՌԷՆԴ» կորպորացիայի կենտրոնակայանում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը բանախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ հեղինակավոր «ՌԷՆԴ» (RAND) կորպորացիայի կենտրոնակայանում, հայտնում են դեսպանությունից։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։
Այցի շրջանակում դեսպանը հանդիպում է ունեցել «ՌԷՆԴ» կորպորացիայի հանրային քաղաքականության դպրոցի դեկան և կորպորացիայի փոխնախագահ Նենսի Սթաուդթի, ավագ ինժեներ և քաղաքականության վերլուծության պրոֆեսոր Ֆաբիան Է. Վիլալոբոսի, ավագ տնտեսագետ, պրոֆեսոր Չարլզ Գոլդմանի, քաղաքական հետազոտությունների ավագ փորձագետ Ռիտա Քարամի, ինչպես նաև մի շարք այլ հետազոտողների և ուսանողների հետ։
Քննարկվել են Հայաստան–ԱՄՆ հարաբերություններին, արհեստական բանականությանը, էներգետիկային և հազվագյուտ մետաղների ոլորտին առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը նույն ձևաչափով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը