Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բեռնափոխադրման արգելքների վերացմանը։ Նա հիշեցրել է, որ 2025թ. հոկտեմբերից բեռնափոխադրման կապը վերսկսվել է։
«Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, որ այսօր պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ նման լուծումը գուցե բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ-ն TRIPP նախագծի իրագործումը ոչ միայն ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ շահերին»։
Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը հենց այսօր պատրաստ է գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Ըստ վարչապետի, ՀՀ-ն պատրաստվում է Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել արտահանման համար. «Հույս ունեմ՝ առաջիկայում ՀՀ համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ ՀՀ-ն Ադրբեջանից ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ և կոտրեց այդ շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...