ԻՀՊԿ-ն նոր հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին Մերձավոր Արևելքում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ նոր հարվածների մասին։ Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի՝ մարտի 10-ի լույս 11-ի գիշերն Իրանը վերսկսել է հարձակումները Պարսից ծոցի իր հարևանների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող իսրայելական և ամերիկյան թիրախների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները պնդում են, որ հրետակոծությունն «ամենաինտենսիվն ու զանգվածայինն» էր հակամարտության սկզբից ի վեր։
Մասնավորապես, ԻՀՊԿ-ն հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական շտաբի և Քուվեյթում գտնվող ԱՄՆ Արիֆջան ռազմաբազայի վրա չորս հրթիռ արձակելու և ևս երկու հրթիռ Քուվեյթում գտնվող ԱՄՆ Արիֆջան ռազմաբազայի վրա արձակելու մասին։
CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքում ԱՄՆ դիվանագիտական հաստատությանը, որը գտնվում է Բաղդադի օդանավակայանի մոտակայքում։ Հարձակումներ են իրականացվում նաև ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքներ են գրանցվել Հորդանանում և Կատարում։ Իսրայելի պաշտպանության ուժերն էլ գիշերը գրանցել են Իրանի չորրորդ հրթիռի արձակումը։
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի «Շայբա» նավթահանքում։ Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտարարել է հանքավայրի ուղղությամբ հինգ անօդաչու թռչող սարքի, ինչպես նաև Թագավորության արևելքում երկու անօդաչու թռչող սարքի որսման ու ոչնչացման մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «ԱՄՆ դիրքերին հարվածում ենք երկու տոննա մարտագլխիկով նոր «Խորամշահր-4» հրթիռներով»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան