Թորոսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության, բռնությունից ու խտրականությունից զերծ հասարակության ձևավորման ուղղությամբ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանում։ Նախարարը ներկայացրել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը՝ անդրադառնալով որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցայնության խթանմանը, գենդերազգայուն քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Այս համատեքստում Արսեն Թորոսյանն ընդգծել է նաև Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրով և Ժողովրդագրության 2024-2040 թթ. ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքներին աջակցող միջավայրի ձևավորմանը, կանանց իրավունքների լիարժեք իրացմանը և այլն։
«Այս բոլոր նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հասանելիություն ունենա։ Մասնավորապես, մենք կենտրոնացած ենք գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության խթանման վրա, որտեղ տնտեսական հնարավորությունները մնում են սահմանափակ։ Այս նպատակով իրականացվում են ծրագրեր՝ աշխատաշուկայում մասնակցությունը խթանելու, մրցունակությունը բարձրացնելու, ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է նախարարը։
Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP17) համաժողովին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել, որպեսզի կանանց, երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի ձայները լսելի լինեն։
Ելույթի ավարտին նախարար Թորոսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը գենդերային հավասարության, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բռնությունից ու խտրականությունից զերծ հասարակության ձևավորման ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան