ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական գործունեություն ծավալելու հրավեր է ստացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս մասին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Հաղորդվում է, որ նամակը պարունակում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն ուղղված հրավեր՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։
«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության ոգով»,-մասնավորապես նշված է նամակում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից