Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ապահով է և անվնաս
Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ապահով է և անվնաս՝ ի հեճուկս ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվելու մասին տեղեկությունների։ Այս մասին «Տելեգրամ»-ում հայտարարել է Իրանի նախագահի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը։ «Տեղեկություններ լսեցի այն մասին, թե Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Հարցրեցի որոշ ընկերներիս, ովքեր կապեր ունեն։ Նրանք ինձ ասացին, որ փառք Աստծո, նա ողջ է և անվտանգ»,- հայտնել է Յուսեֆ Փեզեշքիանը։
Նոր գերագույն առաջնորդն Իրանի երկարամյա ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի որդին և իրավահաջորդն է։ Ալի Խամենեին սպանվել էր, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ էին հասցրել Իրանին։ Նրա հետ միասին սպանվել էին դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վնասվածքներից մահացել էր նաև այաթոլլայի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն:
56-ամյա Խամենեին նախկինում հազվադեպ է հանրությանը ներկայացել կամ ելույթ ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ, և դեռևս չի դիմել ազգին կամ գրավոր հայտարարություն չի արել մարտի 8-ին գերագույն առաջնորդ հռչակվելուց ի վեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից