Իսրայելի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն դրդել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություն իրականացնել
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ հրեական պետությունն ԱՄՆ-ին չի դրդել Իրանի դեմ ռազմական գործողության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ ռազմական գործողությունների մեջ մտնելը եղել է ԱՄՆ նախագահի որոշումը։
Իսրայելի նախագահը չի փորձել կանխատեսել Իրանի դեմ ռազմական գործողությունների ավարտի հնարավոր ժամկետները։ «Ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ չափենք միայն արագաչափի ցուցմունքներով, ապա հեռու չենք գնա։ Մենք պետք է խորը շունչ քաշենք և կենտրոնանանք վերջնական արդյունքի վրա», - նշել է Հերցոգը։
Նա Գազայի հատվածում հակամարտությունը կապել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հետ։ «Դա մեկ փոխկապակցված պատերազմ է։ Այն սկսվել է [2023 թվականի] հոկտեմբերի 7-ին, և, իմ կարծիքով, մենք այժմ, հնարավոր է, մոտենում ենք դրա վերջին գլխին՝ փոխելով Մերձավոր Արևելքի ամբողջ կոնֆիգուրացիան», - եզրափակել է Իսրայելի նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հայտարարել է, որ ամերիկյան ղեկավարությունն Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումն ընդունել է ոչ Իսրայելի ճնշման ներքո:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան