Մոնրեալում շարունակվում են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության կազմակերպած քննարկումները
Մոնրեալում շարունակվում են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկումները՝ նվիրված COP17-ի նախագահության առաջնահերթություններին և Հայաստանում կայանալիք համաժողովի բովանդակային նախապատրաստմանը։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։
«Այս օրերին անցկացվող աշխատանքային նիստերի ընթացքում Քարտուղարությունը ներկայացնում է քննարկման ենթակա հիմնական թեմաների փաթեթը, որը ներառում է մի շարք առանցքային ուղղություններ՝ պլանավորման, մոնիթորինգի, հաշվետվության և վերանայման մեխանիզմներ, ռեսուրսների մոբիլիզացում, Կոնվենցիայի 8(j) հոդվածի իրականացում՝ տեղական և բնիկ համայնքների մասնակցության ապահովմամբ, կարողությունների զարգացում, գենդերային գործողությունների ծրագիր, Կոնվենցիայի արդյունավետության վերանայում, ինչպես նաև ծրագրերի աշխատանքի ռազմավարական վերանայում և թարմացումներ։
Քննարկումների շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության փոխկապակցվածությանը, վայրի բնության կայուն կառավարմանը, ինչպես նաև կենսաբազմազանության և գյուղատնտեսության ոլորտների փոխկապվածությանը և այլ կարևոր թեմաների։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 9-11-ը նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան