Արդյունավետ համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Մարտի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որին ներկա էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերներին իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցության և համատեղ գրանցած նշանակալի արդյունքների համար։ Նախարարի խոսքով՝ հայ-ամերիկյան գործընկերությունը չի սահմանափակվում միայն ՆԳ նախարարության բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ծրագրերի իրագործմամբ․ այն ընդգրկում է նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ ապահովելով կոնկրետ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ սերտ փոխգործակցություն։
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրեական ոստիկանության կարողությունների զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ընդգծելով առաջիկայում կիբեռլաբորատորիայի ձևավորման կարևորությունը։
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և հանցագործություների բացահայտման գործում ՆԳՆ համակարգի ծառայողների ներդրած ջանքերի համար։
ՆԳ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև արդյունավետ համագործակցության և բացառիկ գործողությունների համար մի խումբ ծառայողների հանձնվել են շնորհակալագրեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան