112 օպերատիվ կենտրոն՝ կոնցեպտուալ նոր մոտեցում, արագ և վստահելի արձագանք (տեսանյութ)
Օպերատիվ կառավարման կենտրոնը, որը փետրվարի 15-ից գործարկված 112 հեռախոսահամարով միավորել է ոստիկանության և փրկարար ծառայության զանգերը, գործում է բնականոն և լիարժեք՝ ապահովելով արագ, արդյունավետ և համակարգված արձագանք։ Կենտրոնի ձևավորումը պարզապես հեռախոսահամարի փոփոխություն չէ. այն արագ արձագանքման և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կոնցեպտուալ նոր մոտեցում է։
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանի խոսքով՝ «Կենտրոնի խնդիրն է «Մեկ զանգ, արագ արձագանք» սկզբունքով ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը»:
Նոր կոնցեպտուալ մոտեցումը միայն զանգերի տեխնիկական միավորմամբ չի սահմանափակվում․ այն ուղղված է արձագանքման նոր մշակույթի ձևավորմանը, որը ժամանակակից լուծումների կիրառմամբ հնարավորություն է տալիս ապահովել քաղաքացիակենտրոն սպասարկում, յուրաքանչյուր զանգին օպերատիվ արձագանք։
Զանգահարելով 112 հեռախոսահամարին՝ քաղաքացիները հնարավորություն ունեն մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումը դառնում է ավելի արագ և արդյունավետ։
112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, քաղաքացիների նկատմամբ հարգալից և պատասխանատու սպասարկման ապահովումը: «Յուրաքանչյուր զանգին պատշաճ արձագանքելը մեր հանձնառությունն է, և օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմը պատրաստ է լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները»,-ասում է Կենտրոնի տնօրենը:
Իրականացված բարեփոխումներն ամուր հիմք են ստեղծել, որպեսզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաջորդ տարվանից արդեն հնարավոր լինի նաև շտապօգնության կանչերի պատշաճ ինտեգրումը՝ ապահովելով արձագանքման առավելագույն արդյունավետություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից