ԱՄՆ զինված ուժերը սպառում առավել արդիական սպառազինությունների սահմանափակ պաշարները
ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ ռազմական գործողության առաջին երկու օրերին մոտ 5,6 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զինամթերք են ծախսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում աղբյուրների: Ըստ նրանց տեղեկատվության՝ այդ տվյալները մարտի 9-ին Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին: Ինչպես տեղեկացնում են WP-ի աղբյուրները, սպասվում է, որ արդեն այս շաբաթ վարչակազմն օրենսդիրներին կներկայացնի մինչև մի քանի տասնյակ միլիարդ դոլարի չափով լրացուցիչ միջոցների տրամադրման պահանջ ռազմական կարիքների համար:
Պարբերականը նշում է, որ Պենտագոնի գնահատումները «միայն սաստկացրել են որոշ օրենսդիրների անհանգստությունն այն առնչությամբ, թե որքան արագ են ԱՄՆ զինված ուժերը սպառում առավել արդիական սպառազինությունների սահմանափակ պաշարները»:
Միևնույն ժամանակ, հասարակայնության հետ կապերի գծով ԱՄՆ պատերազմի նախարարի օգնական Շոն Փառնելը հայտնել է, որ ամերիկյան զինված ուժերն «ունեն անհրաժեշտ ամեն ինչ ցանկացած խնդիր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կատարելու համար»:
Ավելի վաղ The New York Times թերթը ներկայացրել էր գնահատումներ, որոնց համաձայն Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ ծախսել է մոտ 6 միլիարդ դոլար Իրանում ռազմական գործողության առաջին շաբաթվա ընթացքում, որից մոտ 4 միլիարդ դոլարը ծախսվել է զինամթերքի համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան