Ավտոմեքենան չզիջելու պատճառով տեղի է ունեցել ծեծկռտուք
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց մի քանի քաղաքացիներ քաշքշում են միմյանց և հնչեցնում են հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Զոհրաբ Շ․-ին, 69-ամյա Ռուբիկ Շ․-ին, 39-ամյա Գևորգ Շ․-ին, 37-ամյա Նվեր Շ․-ին, Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Տ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի Ա․-ին և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնում պարզվել է, որ Նվեր Շ․-ն, Զոհրաբ Շ․-ն, Ռուբիկ Շ․-ն և Գևորգ Շ․-ն ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանել են Ա․ Տ․-ի, Աղասի Ա․-ի և Հովիկ Ս․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փասստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից