Ֆրանսիան հարվածային խումբ է տեղակայել Արևելյան Միջերկրական ծովում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբ է տեղակայել Արևելյան Միջերկրական ծովում՝ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին։ «Բարդ գործողություններ են՝ պաշտպանել տարածաշրջանի երկրներում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, աջակցել դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև ապահովել նավարկության ազատությունը և ծովային ուղիների անվտանգությունը»,- ասել է նա։
Մակրոնը շեշտել է, որ ֆրանսիական ուժերը զուտ պաշտպանական նպատակներով են տեղակայված և չեն մասնակցում մարտական գործողությունների հակամարտության որևէ կողմի դեմ։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանում կլինեն «Շառլ դը Գոլ» ավիակիրը, մոտ 20 «Ռաֆալ» կործանիչ, օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռներ, մի քանի ֆրեգատ և դեսանտային նավեր, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցների ուժերը։
Մակրոնը հավելել է, որ գործողության նպատակներից մեկը կարող է լինել Միջերկրական ծովում, Կարմիր ծովում և Հորմուզի նեղուցում ծովային տրանսպորտի անվտանգության ապահովումը, երբ պայմանները բավարար լինեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան