Explorer Platinum SUV. նվեր Հռոմի պապ Լևոն XIV-ին
Ford-ի գործադիր տնօրեն Ջիմ Ֆարլին և նրա կինը՝ Լիան, Հռոմի պապ Լևոն XIV-ին անձամբ նվիրեցին նոր Explorer Platinum SUV-ը մասնավոր աճուրդի ժամանակ։ Մեքենան հավաքվել է Ford-ի Չիկագոյի գործարանում, որը գտնվում է պապի հայրենի քաղաք Դոլտոնից ընդամենը հինգ մղոն հեռավորության վրա։ SUV-ը հագեցած է 3.3 լիտրանոց V6 հիբրիդային շարժիչով և 10-աստիճան հիբրիդային փոխանցման տուփով։ Անհատականացված համարանիշները կրում են «DA POPE» և «LEO XIV» գրառումները։
Ford-ի խոսքով՝ Հռոմի պապը նախատեսում է օգտագործել մեքենան Վատիկանում տեղաշարժվելու համար։ «Նա նկատեց և գնահատեց անձնական նրբությունները»,-ասել է Ֆարլին։ «Մենք նույնիսկ շրջեցինք այն, և կարող եմ հաստատել՝ Հռոմի պապը վայելում է վարելը։ Բայց ինձ ամենաշատը հուզեց երախտագիտության և ուրախության զգացումը, երբ մենք հանդիպեցինք նրան և կարողացանք նրան նվիրել այս խորհրդանիշը՝ Չիկագոյի ողջ Ford թիմի հպարտության և հոգատարության արտացոլումը»։
Ford թիմը նաև Հռոմի պապին է նվիրել գործարանի հուշադրամ և պիցցա Aurelio's Pizza-ից, որը Լևոն XIV-ի սիրելի ռեստորաններից մեկն է իր հայրենի քաղաքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից