Ես ինձ երջանիկ եմ զգում «Միլանում». Լուկա Մոդրիչ
«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։
Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ «արքայական» ակումբը հետաքրքրված է «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններով։ Ըստ աղբյուրների՝ իտալացի մասնագետը Մադրիդ տեղափոխվելու դեպքում ցանկանում է իր հետ տանել նաև Մոդրիչին, ով մինչև Իտալիա տեղափոխվելը 13 տարի պաշտպանել է «Ռեալի» գույները։
«Վերադա՞րձ «Ռեալ»։ Ակումբի շուրջ միշտ էլ շատ խոսակցություններ կան, բայց ես չեմ պատրաստվում խառնվել դրանց։ Ես ինձ երջանիկ եմ զգում «Միլանում»»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Madrid Universal-ը։
40-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն Ա Սերիան ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ֆուտբոլիստի ցանկության դեպքում այն կարող է ավտոմատ կերպով երկարաձգվել ևս մեկ տարով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից