Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականը խնդրել է հետաձգել հանդիպումը
Բրիտանական The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականը խնդրել է հետաձգել 2026 թվականի աշխարհի առաջնության մարտյան անցումային հանդիպումը՝ Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև զինված հակամարտության պատճառով։
Մարտի 31-ին Իրաքի ընտրանին Մեքսիկայում պետք է մրցի Բոլիվիա – Սուրինամ զույգի հաղթողի հետ՝ ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար։
Նախորդ շաբաթ Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր օդային տարածքի փակման մասին։ Այդ իսկ պատճառով ազգային թիմը ստիպված կլինի 25 ժամ ավտոբուսով ուղևորվել Թուրքիա, որտեղից նոր միայն կկարողանա ինքնաթիռով մեկնել Մեքսիկա։
Բացի լոգիստիկ խնդիրներից, իրաքցի մի քանի ֆուտբոլիստներ և մարզչական շտաբի անդամներ դեռևս չեն ստացել Մեքսիկայի և ԱՄՆ-ի մուտքի արտոնագրեր։ Ըստ նախնական ծրագրի՝ հավաքականն ուսումնամարզական հավաք պետք է անցկացներ ամերիկյան Հյուսթոնում։ Իրաքի հավաքականի ավստրալացի գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդը ևս չի կարողանում հեռանալ ԱՄԷ-ից՝ այնտեղ օդային տարածքի փակման պատճառով։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից