Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել երկրի ներսում, որպես կանխարգելիչ միջոց, արագ սահմանել վառելիքի գների սահմանաչափ
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ Սեուլը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով կսկսի էներգառեսուրսների մատակարարման այլ ուղիներ փնտրել: Այս մասին հաղորդում է INTERFAX գործակալությունը։ Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ կհամակարգի գործողություններն այլ երկրների՝ իրենց ռազմավարական գործընկերների հետ՝ Հորմուզի նեղուցը շրջանցող այլընտրանքային երթուղիներ գտնելու նպատակով։
Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել պայքարել նավթավերամշակման գործարանների ղեկավարության և ավտոլցակայանների միջև հնարավոր նախահամաձայնության, գնային մանիպուլյացիաների և շահարկումների դեմ՝ պահանջելով խիստ միջոցներ ձեռնարկել նորմերը խախտողների նկատմամբ։
Լի Չժե Մյոնը նաև կոչ է արել երկրի ներսում արագ սահմանել վառելիքի գների սահմանաչափ՝ կանխարգելիչ միջոց, որը հաշվի կառնի իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարները։ Նա նշել է, որ այդ միջոցները պետք է գործեն նաև ֆինանսական և արժութային շուկաների նկատմամբ։ Լի Չժե Մյոնը հիշեցրել է, որ Հարավային Կորեան մեծապես կախված է միջազգային առևտրից և Մերձավոր Արևելքից էներգակիրների ներմուծումից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից