Մեծ յոթնյակի երկրները կքննարկեն նավթի արտակարգ պահուստները բաց թողնելու հարցը. Financial Times
Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները մարտի 9-ին կքննարկեն արտակարգ պահուստներից նավթ բաց թողնելու հարցը՝ Միջազգային էներգետիկ գործակալության համակարգմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ G7-ի երեք երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, աջակցություն են հայտնել այդ գաղափարին։ Աղբյուրները հավելել են, որ G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հեռախոսազրույցում կքննարկեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ազդեցությունն էներգակիրների շուկայի վրա։
Մարտի 9-ին ավելի վաղ նավթի գինը 26,04%-ով աճել է՝ ICE բորսայում մեկ բարելի դիմաց կազմելով 116,83 դոլար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գնի աճը փոքր վճար է անվտանգության և խաղաղության դիմաց։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից