Թրամփը դժգոհություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։ Հեռուստաալիքի հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտնել է, որ նոր առաջնորդի` Մոջթաբա Խամենեիի ընտրության մասին հայտարարությունից հետո հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես գոհ չեմ»։ Քիլմիդը հավելյալ մանրամասներ չի ներկայացրել։
Ավելի վաղ, երբ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին համարվում է Իրանի գերագույն առաջնորդի ամենահավանական թեկնածուն, Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ այդ առաջադրումից։ Նա ընդգծել էր, որ Իրանի առաջնորդի ընտրության գործընթացում պետք է հաշվի առնվի նաև ԱՄՆ դիրքորոշումը, որը պատերազմում է Թեհրանի հետ։ Իսրայելը իր հերթին զգուշացրել է, որ նոր առաջնորդը կդառնա թիրախ։
Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին հայտարարությունից հետո Times of Israel-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է մանրամասն մեկնաբանություններից՝ միայն նշելով․ «Կտեսնենք, թե ինչ կլինի»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից