Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները բացահայտել են Գեղարդավանքից կատարված գողությունը (տեսանյութ)
Փետրվարի 26-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ երկու օր առաջ՝ ժամը 9․15-ից մինչև 9․35-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք և գանձանակից հափշտակել մոտ մեկ միլիոն դրամ:
Մեկնել են Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա և 55-ամյա տղամարդիկ, որոնք գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա, հետքերը թաքցնելու նպատակով, սոսնձել են կապարակնիքը՝ վերականգնելով գանձանակի տեսքը և դիմել են փախուստի:
Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել և խոստովանել է կատարածը:
Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից