Դիարբեքիրում Ասորեստանի անկումը պատմող սեպագիր արձանագրություն է հայտնաբերվել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Զիյարեթ թեփեի հնավայրում պեղումների ժամանակ Ք.Ա. 7–րդ դարի ասորական սեպագիր գրություն է հայտնաբերվել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Զիյարեթ թեփեում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել ասորացի մի պաշտոնյայի կողմից արված սեպագիր արձանագրության կտոր։
Ասորացի պաշտոնյան սեպագիր արձանագրության մեջ նշում է Ասորեստանի անհույս վիճակը։
Հնագետները նշել են, որ գտածոն բացառիկ է, քանի որ առաջին անգամ է հայտնաբերվում Ասորեստանի անկման մասին սեպագիր արձանագրություն։

















































