Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար
Եվրամիությունը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Այս մաասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կողմից առանց վիզայի ռեժիմի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտման կապակցությամբ։
«Վրաստանի իշխանությունների գործողությունները 2024 թվականի հոկտեմբերից ի վեր, ներառյալ բողոքի ցույցերի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների ճնշումը, բացասաբար են անդրադարձել Վրաստանում տիրող իրավիճակի վրա և հանգեցրել մի շարք հիմնարար իրավունքների ու միջազգային իրավական նորմերի խախտմանը: Վրաստանը նաև հրաժարվել է համապատասխանել ԵՄ վիզային քաղաքականությանը, ինչն առանց վիզայի ռեժիմի պահպանման անհրաժեշտ պայման է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սահմանափակումները կգործեն մինչև 2027 թվականի մարտի 6-ը: Այն դեպքում, եթե Վրաստանի իշխանությունները չլուծեն կառավարման և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները, Եվրահանձնաժողովը կերկարաձգի միջոցառումները ևս երկու տարով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից