Մեսսիի առաջին այցը Սպիտակ տուն. Դոնալդ Թրամփն ընդունել է Ինտեր Մայամիին
«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը հյուրընկալվել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Միջոցառումը նվիրված էր MLS-ի գավաթի խաղարկությունում թիմի նվաճած տիտղոսին։
Ֆլորիդյան ակումբը, որը լիգային միացել է 2020 թվականին, իր պատմության մեջ առաջին չեմպիոնությունը նվաճեց նախորդ տարվա նոյեմբերին՝ եզրափակչում առավելության հասնելով «Վանկուվերի» նկատմամբ:
Հանդիպման ընթացքում Թրամփը զուգահեռներ է անցկացրել 38-ամյա արգենտինացու և բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի միջև։ «ԱՄՆ-ում Մեսսին իրեն դրսևորեց որպես իսկական չեմպիոն՝ նվաճելով MLS-ի տիտղոսը։ Շատերն ասում են, որ Պելեն շատ հզոր ֆուտբոլիստ էր։ Ո՞վ է ավելի լավը՝ Մեսսի՞ն, թե՞ Պելեն։ Ես իմ ձայնը տալիս եմ Լիոնելին»,- ԱՄՆ նախագահի խոսքերն են մեջբերվում Սպիտակ տան սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։
Հատկանշական է, որ ֆուտբոլիստների մեծարման ժամանակ, երբ Մեսսին կանգնած էր նախագահի կողքին, Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ «ԱՄՆ զինված ուժերը իսրայելցի հիանալի գործընկերների հետ համատեղ շարունակում են ամբողջությամբ ոչնչացնել հակառակորդին աննախադեպ մակարդակով։ Մենք ոչնչացնում ենք իրանական հրթիռները»,- Թրամփի խոսքերն է մեջբերում The Touchline-ը՝ X սոցիալական ցանցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից