Հունգարիան դադարեցրել է կարեւոր բեռների փոխադրումը՝ Կիեւի կողմից «Դրուժբա» նավթախողովակով ռուսական նավթի շրջափակելուն ի պատասխան, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հունգարիան դադարեցրել էր նաեւ Ուկրաինա դիզելային վառելիքի եւ բենզինի մատակարարումները։
Առավոտյան Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել էր, որ հունգարական իշխանությունները Բուդապեշտում պատանդ են վերցրել «Օշչադբանկ»-ի Ուկրաինայի քաղաքացի յոթ աշխատակիցների։ «Այսօր Բուդապեշտում հունգարական իշխանությունները պատանդ են վերցրել Ուկրաինայի յոթ քաղաքացիների։ Պատճառները, ինչպես նաեւ նրանց առողջական վիճակը եւ նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունը մինչ այժմ անհայտ են»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Սիբիհան նշել է, որ «Օշչադբանկ»-ի աշխատակիցները ինկասացիայի մեքենաներով Ավստրիայից Ուկրաինա էին տեղափոխում գումար եւ արժեքավոր իրեր՝ պետական բանկերի միջեւ իրականացվող կանոնավոր փոխադրումների շրջանակում։ Նախարարի խոսքով՝ Կիեւն արդեն դիվանագիտական նոտա է ուղարկել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ուկրաինացիներին։
BBC-ին հայտնում է, որ ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը՝ պահանջելով, որ Կիեւը վերականգնի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթատար խողովակով դեպի Կենտրոնական Եվրոպա։ Հունգարիան եւ Սլովակիան, որոնք ռուսական նավթի գնորդներ են, Ուկրաինային մեղադրում են, որ հունվարին նավթատարի վնասվելու պատճառով դադարեցված տարանցումը մինչ այժմ չի վերականգնվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին՝ մարտի 5-ին, հայտարարել էր, որ եթե Վիկտոր Օրբանը շարունակի արգելափակել վարկի տրամադրումը, ինքը նրա հասցեն կտա Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից