Իրանը հաղորդել է իսրայելական և ամերիկյան թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ առաջիկա օրերին կակտիվացնեն և կընդլայնեն թշնամու դիրքերի վրա հարձակումները։ Նաև հաղորդվել է իսրայելական և ամերիկյան թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի հրամանատարության շտաբի խոսնակին։
Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարության համաձայն՝ Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հարվածելով Ռամաթ Դավիդի ավիաբազային և Մերոն լեռան ռադարային կայանին։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռազմածովային ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Քուվեյթի Ալ-Օդեյրի ճամբարում ամերիկացիների գտնվելու վայրը։ Բացի այդ, խոսնակը նշել է, որ բանակի ցամաքային ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ամերիկյան շտաբի վրա։ Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ մարտի 6-ին Իրանը սկսել է «Իրական խոստում 4» գործողության 20-րդ ալիքը՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով թիրախավորելով Թել Ավիվի կենտրոնում գտնվող դիրքեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից