Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մշակույթ

«Կորցված, գտնված, թաքցված» հայ-լեհական վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիս

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին: Մամուլի ասուլիսի շրջանակում Մատենադարանում ցուցադրվել է Սկևռայի Ավետարանի բացառիկ կրկնօրինակը՝ ֆաքսիմիլը:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան և Կրակովի համալսարանի պրոֆեսոր (հանդես է եկել նաև ֆիլմում) Քշիշտոֆ Ստոպկան:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի ներքին գործերի և վարչական հարցերի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության և Միերաշևսկու կենտրոնի ֆինանսավորմամբ. արտադրությունը՝ «Կաթնեղբայր» հիմնադրամի և ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամի («Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիա):

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ մշակույթը ցանկացած հարաբերությունների առաջնագծում է, և դրա միջոցով է կայանում անկեղծ շփումն աշխարհի հետ: «Այս ամենի ապացույցն է նաև Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի Ավետարանը, որի մասին էլ պատմում է «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմը: Ամիսներ առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կատարած այցի ընթացքում գործընկերների հետ անդրադարձել է Սկևռայի Ավետարանին և այս համատեքստում քննարկել համատեղ մշակութային համագործակցությանն առնչվող քայլերը: Նախագիծն իրականացվում է Հայաստան-Լեհաստան մշակութային համագործակցության շրջանակում: Սա այն եզակի դեպքերից է, երբ վստահաբար կարելի է ասել, որ բնօրինակը հուսալի ձեռքերում է, իսկ դրա բացառիկ կրկնօրինակը՝ Մատենադարանում։ Անչափ կարևոր է, որ այս կարևոր պատմական անցքն էկրանավորվել է, և այսօր ծնունդ է առել մի ֆիլմ, որը մեր մշակույթի արձանագրումն է, մեր պատմության և հարուստ մշակույթի վավերագրումը»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին, ֆիլմի հեղինակային և ստեղծագործական կազմին, կոոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանին և ֆիլմի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր մարդկանց:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր հերթին ընդգծել է՝ այսօրինակ ֆիլմի շնորհանդեսի համար Մատենադարանը բնական միջավայր է։ Նա առանձնակի անդրադարձել է ֆիլմի ստեղծման կարևորությանը՝ նշելով. «Մատենադարանից դուրս աշխարհում կա մի մեծ մատենադարան՝ մասնավոր հավաքածուներում, տարբեր երկրների թանգարաններում, գրադարաններում, արտասահմանյան հոգևոր ձեռագրական կենտրոններում, և մենք՝ իբրև հայերեն ձեռագրերի մայր կառույց, բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ աշխարհում առկա մատենադարանի հանդեպ: Եվ այն, ինչ վերաբերում է հայերեն ձեռագրերի հանրայնացմանը, ճանաչելիության բարձրացմանը, դրանց գիտական հետազոտմանն ու վերականգնմանը, մեր կառույցի գիտական առաջնահերթություններից է: Ընդհանուր առմամբ՝ ձեռագրական ժառանգության վերաբերյալ իրազեկվածության և ճանաչելիության բարձրացումը լուծում է նաև այդ ժառանգության անվտանգության խնդիրը»։ Արա Խզմալյանը հիշեցրել է արդեն երկու տարուց ավելի իրականացվող «Մատյանների տունդարձը» նախագծի մասին, որի շրջանակում արդեն 100 ձեռագիր միավոր է մուտք գործել Մատենադարան: Դրանք, ըստ բանախոսի, ձեռք են բերվել աճուրդներից, մասնավոր հավաքածուներից, անհատներ ու բարերարներ են համախմբվել այդ արշավի շուրջ, և այս ֆիլմը ևս յուրատեսակ, փոխաբերական վերադարձ է: «Մենք առիթ ենք ստեղծում հայ հասարակությանը ներկայացնելու Կիլիկյան ձեռագրական արվեստի մանրանկար, արարչության մի գլուխգործոց՝ Սկևռայի Ավետարանը, որը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում»,- ասել է Արա Խզմալյանը՝ մատնանշելով օրեցօր խորացող Հայաստան-Լեհաստան գիտական, մշակութային կապերը։

Ռեժիսոր Վահրամ Մխիթարյանն անդրադարձել է ֆիլմի ստեղծման 5-ամյա հետաքննական աշխատանքին, Սկևռայի Ավետարանի անցած ճանապարհին և նշել, որ ֆիլմ նկարելու հիմնական նպատակն էր արձանագրել դրամատիկ պատմական այդ կարևոր անցքը, որը շատ նման է հայ ժողովրդի ճակատագրին:

Ինչպե՞ս է 12-րդ դարի հայկական գլուխգործոցը հայտնվել Լեհաստանում, անհետացել Երկրորդ համաշխարհային պատերազմի քաոսում և տասնամյակներ անց հանկարծակի «հարություն առել». Սկևռայի Ավետարանի անցած ճանապարհի, ոդիսականի մասին հանգամանորեն պատմել է Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան:

Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան ներկայացրել է ֆիլմի ստեղծման աշխատանքները, խոսել «Կաթնեղբայր» հիմնադրամի տարիների գործունեության և նպատակների մասին:

Ֆիլմի մասին 58-րոպեանոց վավերագրությունը կամրջում է Կիլիկիան և ժամանակակից Լեհաստանը՝ դառնալով հայկական մշակույթի եվրոպական հետքի յուրօրինակ ապացույց. ռեժիսոր, սցենարի հեղինակ և համարտադրող՝ Վահրամ Մխիթարյան, սցենարի համահեղինակ եւ պրոդյուսեր՝ Ալեքսանդրա Մայջինսկա, մՄոնտաժը՝ Սլավոմիր Վիտեկի, ձայնը՝ Կատաժինա Ֆիգատի, երաժշտությունը՝ Արսեն Բաբաջանյանի: