Իրանի առաջնորդների խորհուրդը քննարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության կազմակերպման հարցը
Իրանի առաջնորդության խորհուրդը հանդիպել է և քննարկել, թե ինչպես անցկացնել երկրի Փորձագետների ժողովի նիստը, որը կընտրի երկրի նոր գերագույն առաջնորդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությունը։
Առաջնորդների խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեհին և հոգևորական այաթոլլա Ալի Ռեզա Արաֆին։
Գերագույն առաջնորդի ընտրության վերաբերյալ, սակայն, մանրամասներ չեն հաղորդվել։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ հարձակման են ենթարկվել Փորձագետների ժողովի հետ կապված շենքերը։ Հարվածների հետևանքով զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Նա Իրանը ղեկավարում էր 37 տարի՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվանից հետո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից