ԱՄՆ-ն և Վենեսուելան պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ
ԱՄՆ-ն և Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Այս քայլը կխթանի մեր համատեղ ջանքերը, որոնք ուղղված են կայունության ամրապնդմանը, տնտեսական վերականգնման աջակցմանը և Վենեսուելայում քաղաքական կարգավորման առաջմղմանը», - ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է «Վենեսուելայի ժողովրդին օգնելու վրա, որպեսզի նա առաջ շարժվի փուլային գործընթացով, որը պայմաններ է ստեղծում դեպի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն խաղաղ անցման համար»։
Վենեսուելան ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երկրի նախագահ ճանաչեց ընդդիմության ղեկավարներից մեկին՝ Խուան Գուաիդոյին։ Ամերիկացի դիվանագետները վտարվել են Վենեսուելայից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան