Երկրպագուն թքել է Թիկնիզյանի վրա, հայ պաշտպանը գոլից հետո էմոցիոնալ պատասխան է տվել
Սերբիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Նովի Պազար» — «Ցրվենա Զվեզդա» (0:2) հանդիպումն ուղեկցվել է սկանդալային միջադեպերով, որոնց կենտրոնում հայտնվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Այս մասին տեղեկացնում է Mozzart Sport-ը։
Խաղը դադարեցվել է արդեն 28-րդ վայրկյանին, քանի որ տանտերերի երկրպագուները պիրոտեխնիկայի կիրառմամբ հարձակվել են հյուրերի երկրպագուների վրա: Միջամտել է ոստիկանությունը, և դադարը տևել է մոտ յոթ րոպե:
Բացի այդ, հանդիպման մեկնարկում Թիկնիզյանը դժգոհել է գլխավոր մրցավարին, որ հանդիսականներից մեկը թքել է իր վրա: Արդեն 38-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարած ֆանտաստիկ հարվածով բացել է հաշիվը և գոլը տոնելիս էմոցիոնալ կերպով ինչ-որ բան գոռացել տրիբունաների ուղղությամբ։ Թիմակիցները ստիպված են եղել հանգստացնել նրան։
Խաղից հետո Սերբիայի ֆուտբոլային միությունը խստորեն դատապարտել է «առանձին երկրպագուների պահվածքն ու տրիբունաներում պիրոտեխնիկայի հաճախակի դարձած կիրառումը»: Կազմակերպության գլխավոր քարտուղար Բրանկո Ռադույկոն պահանջել է հանդիպել երկրի բարձրագույն և երկրորդ դիվիզիոնների ղեկավարների հետ՝ քննարկելու բռնության կանխարգելմանը և մարզադաշտերում անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից