Իրանական նավատորմը այժմ ծովի հատակում է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։ Նա այս մասին ասել է Reuters-ին տված հարցազրույցում։ «Ես ուշադիր հետևում եմ Հորմուզի նեղուցին», - հայտարարել է Թրամփը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա վստահություն է հայտնել, որ նեղուցը «կմնա բաց»։ Նաև հիշեցրել է, որ Իրանի նավատորմը ռազմական գործողության ընթացքում Պենտագոնի թիրախում է։
«Նրանք նավատորմ չունեն։ Իրանական նավատորմը այժմ ծովի հատակում է», - ասել է ԱՄՆ առաջնորդը։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական գործողության ընթացքում արդեն ոչնչացվել է ավելի քան իրանական 20 նավ։
Մարտի 3-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կուղեկցեն Հորմուզի նեղուցով անցնող լցանավերին։
Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհում արտահանվող նավթի շուրջ մեկ հինգերորդը և Չինաստան ներմուծվող նավթի առնվազն մեկ երրորդը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Մոհամմադ Ակբարզադեի խոսքով՝ նեղուցով անցնելու փորձ կատարող մոտ 10 նավթատար արդեն խոցվել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը