Հորմուզի նեղուցի մոտ կուտակվել է շուրջ 1000 առեւտրային նավ
Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ կապող Հորմուզի նեղուցի մոտ, որով տեղափոխվում է աշխարհում նավթի մեծ մասը, արդեն հազարի չափ առեւտրային նավ է կուտակվել, BBC-ին հայտնել է լոնդոնյան ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի՝ Lloyd’s Market Association-ի ներկայացուցիչը։ Ասոցիացիայի նավագնացության եւ ավիացիայի բաժնի ղեկավար Նիլ Ռոբերտսի խոսքով՝ այդ հազար նավերից մոտ կեսը նավթա- գազատարներ են։
«Նավերի մեծ մասը խարիսխ է գցել՝ հիմնականում նավերի ու դրանց անձնակազմերի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով»,- պարզաբանել է Ռոբերտսը։ Նրա տվյալներով՝ կիրակի օրվանից Հորմուզի նեղուցով անցել է մոտ 40 նավ։ Վերլուծական Kpler ընկերության տվյալներով՝ պատերազմի պատճառով նեղուցով նավերի երթեւեկության ինտենսիվությունը նվազել է մոտ 90 տոկոսով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան նավատորմը կուղեկցի անցնող նավերին եւ հանձնարարել ԱՄՆ դաշնային կառույցներից մեկին՝ Միջազգային զարգացման ֆինանսական ընկերությանը Հորմուզի նեղուցով անցնող նավերն ապահովագրել «շատ ողջամիտ գնով»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան