Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի. Փաշինյան
Մենք ոչ թե պետք է մտածենք՝ 50 բեռնատարը ինչպես իրարից տանենք, այլ պետք է մտածենք՝ 500 հազար բեռնատարի համար ինչպես Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգ, արագ միջանցքը, որպեսզի բեռներն այստեղով հոսեն՝ բոլորիս բերելով տասնյակ միլիարդ դոլարների օգուտներ: Այդ մասին Կառավարության՝ մարտի 5-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծից տարածաշրջանային երկրների օգուտներին:
Ըստ վարչապետի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ենթակառուցվածքներն անգամ ռազմավարական ներդրումով կարող են բավարար չլինել կանխատեսվող հոսքերն ապահովելու համար: «Չմոռանանք, որ TRIPP-ը խաղաղության խաչմերուկի մաս է:
Հույս ունեմ, որ կայունությունը և խաղաղությունը Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ հնարավորինս արագ կվերականգնվի, բայց օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի, որտեղ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն: Մեկի տարածքում մի քիչ երկար է, մյուսի տարածքում՝ մի քիչ կարճ. նկատի ունեմ՝ ներգրավվածության առումով»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան