Իսրայելի ավիահարվածները Բեյրութին․ կան զոհեր և վիրավորներ
Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան մայրաքաղաքի մոտակայքում իրականացված երկու հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս վեցը՝ վիրավորվել, գրում է BBC-ին։ Այսօր առավոտյան հաղորդվել է նաև Բեյրութի հարավային հատվածում նոր հարվածների մասին։ Այդ շրջանը համարվում է «Հեզբոլլահ» շարժման հիմնական հենակետերից մեկը։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող «Հեզբոլլահին» պատկանող հրամանատարական կենտրոններին, այդ թվում՝ կառույցներից մեկին, որն օգտագործվում էր խմբավորման ռազմաօդային ուժերի կողմից։
Միաժամանակ Լիբանանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Տրիպոլիի մոտ գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի բնակարաններից մեկին։ Ըստ հաղորդագրությունների՝ հարվածի հետևանքով զոհվել է «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան և նրա կինը։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը