Գոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր. նման բան չպետք է լինի
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խիստ քննադատության է ենթարկել մրցավարական անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի գավաթի խարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայացած հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ թիմերի միջև դիմակայությունը կայացել է մարտի 4-ին և ավարտվել «բանակայինների» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ «Գոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր։ Նման բան չպետք է լինի։ Չեմ հասկանում՝ ինչպես է դա տեղի ունենում։ Ես արդեն հոգնել եմ նման մրցավարությունից»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Հավելենք, որ Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում Սպերցյանը դաշտ է դուրս եկել 7 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջնությանը, ապա հարձակվողական ոճի կիսապաշտպանն անցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «ցուլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից