Ըստ ԱԹՍ-ներ արտադրող «Hylio» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Էրիկսոնի՝ մեկ թիրախի խոցման համար կատարվող ծախսերի հարաբերակցությունը 60-70/1 է՝ հօգուտ Իրանի։ Սա նշանակում է, որ իրանական կողմը չնչին գումարներ է ծախսում այնպիսի հարձակումների վրա, որոնց չեզոքացումը դաշնակիցներից տասնյակ անգամ ավելի մեծ ռեսուրսներ է խլում։
Նշվում է, որ Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկյան զինուժի բարձր ճշգրտության զինատեսակների, ինչպես նաև ՀՕՊ և ՀՀՊ կալանիչ հրթիռների պաշարներն արագորեն սպառվում են: Ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն ունեն, որ այդ միջոցների օգտագործման տեմպերն այնքան բարձր են, որ հաշված օրեր անց ստիպված կլինեն ընտրություն կատարել, թե որ սպառնալիքների չեզոքացմանն առաջնահերթություն տալ:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ը վերջերս սահմանափակ քանակությամբ կալանիչ հրթիռներ է ձեռք բերել (հարյուրներով, այլ ոչ թե հազարներով): Չնայած նոր պայմանագրերի ստորագրմանը՝ գործարաններից տարիներ կպահանջվեն ակտիվ հակամարտության պայմաններում կտրուկ աճած պահանջարկը բավարարելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից