Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել էին ձյան շերտում
Մարտի 4-ին, ժամը 19։06-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Փրկարարները սահմանել են հերթապահություն, որի ընթացքում Դիլիջանի ոլորաններում քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել երկու «DAF» մակնիշի կցորդով բեռնատար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից