Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ «Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ։
Փետրվարի 23-ին՝ ժամը 15-ին, Քրեական ոստիկանները համագործակցելով պարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին, մեկ կիլոգրամ մարիխուանա տեղադրելու պահին, ձերբակալել են 25-ամյա երիտասարդին և իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել տղամարդու վարած ավտոմեքենայում և բնակարանում։ Հայտնաբերվել է մարիխուանայով լցված 17 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 17 կիլոգրամ էր։
Փետրվարի 26-ին երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից