Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք՝ միջնորդության նպատակով. Չինաստանի ԱԳ նախարար
Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք՝ միջնորդական առաքելությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի իր գործընկերներին հայտնել է ԱԳ նախարար Վան Ին՝ համաձայն նախարարության տարածած հայտարարությունների, քանի որ տարածաշրջանում հակամարտությունը շարունակում է սրվել, հայտնում է Ռոյթերս-ը։
Չինաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին նշել է, որ Պեկինը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի զսպվածությունը և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հաստատակամությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ առանձին հեռախոսազրույցում Վան Ին ընդգծել է, որ հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության «կարմիր գիծը» չպետք է հատվի, և ոչ ռազմական թիրախները, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները, չպետք է ենթարկվեն հարձակման: Նա նաև կոչ է արել ապահովել նավագնացության երթուղիների անվտանգությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան