Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես տարհանել է իր աշխատակիցներին
Հորդանանում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը լքել է Ամմանում գտնվող դեսպանատան համալիրը «սպառնալիքի պատճառով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը լրացուցիչ մանրամասներ չի բացահայտել, սակայն հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Իրանի աջակցությունը վայելող իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը սպառնացել էր հարվածել Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին։
Միևնույն ժամանակ, Հորդանանի ոստիկանությունը կոչ է արել դեսպանատան մոտակայքում ապրող բնակիչներին մնալ տանը, փակել պատուհանները և ձեռնարկել այլ նախազգուշական միջոցներ։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Իրաքում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան